Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 2-ի պատասխանները.
- Պատերազմ
- Նրա համար, որ վաճառել էր Ալյասկան, թե չէ նրանք պետք է ծառայեին հենց Ալյասկայում
- Ցեց
- Գումար ծախսելը
- Շատերը կարդալ էին սովորում, որպեսզի կարդան այդ գիրքը
- Գինի
- Լուցկի
- Կատուն կույր էր
- Չինացիների
- Որպեսզի վախեցնեն գորտերին, որոնք կարող էին խանգարել Լյուդովիկոսին քնել
Ձեզ բոլորիդ իհարկե հայտնի է 300 սպարտացիների պատմությունը, որոնք պահում էին Պարսկաստանի ողջ զորքը Ֆերմոպիլյան կիրճում: Իսկ կարող եք ասել, թե ինչո՞ւ պարսկական զորքի դեմ դուրս էր եկել այդքան քիչ քանակությամբ հունական զորք: Որտե՞ղ էր կենտրոնացած ողջ հունական զորքը:
- 1997թ. Մայիսի դրությամբ Լա-Մանշը լողալով փորձել են անցնել 4412 մարդ, որոնցից 505-ը հասել է իր նպատակին: Ըստ Գինեսի ռեկորդների գրքի` Լա-Մանշը ամենաարագը անցել է ֆրանսիացի զինվոր Ժան Մարի Սալետտին 1815թ.: Սակայն նրա ռեկորդը չէր կարող գրանցվել: Ի՞նչ պատճառով:
- Լինելով վարչապետ, Ալեքսանդր Ֆյոդորովիչ Կերենսկին այցելեց գործող բանակ, որից հետո նրա աջ ձեռքը երկար ժամանակ վիրակապերի մեջ էր: Ի՞նչն էր վնասել այն:
- Հայտնի նկարիչ Գոյան, նկատի ունենալով 2 հակադիր գործողություններ, ասել է. «Դրանցից մեկը մարդ կարող է սովորել 2 տարում, իսկ մյուսը սովորելու համար ամբողջ կյանքն էլ կարող է չբավականացնել»: Որո՞նք են այդ գործողությունները:
- Մինչև 2003թ. Իրաքցիները կատակում էին` ասելով, որ եթե հաշվեն իրենց երկրի բնակչության թիվը գլուխներով, ապա կստացվի 34 մլն գլուխ, որոնցից 17 մլն-ը բնակիչներ են: Իսկ ի՞նչ են մնացած 17 մլն-ը:
- Մի դասագրքում նկարված է երեխա, որը գնում է դպրոց:Նրա ետևից քայլում են առյուխը, բորենին, գետաձին, դոդոշը: Շարքի շարունակությունը գրքում չէր տեղավորվել: Ի՞նչ էր սովորում այդ օրը երեխան:
- Դա հնարավոր է շատ երկար պահել, այն կարելի է բացել, նույնիսկ փոխանակել, միաժամանակ դա գրեթե միակ բանն է, որ մարդը կարող է իր հետ տանել հանդերձյալ աշխարհ: Ի՞նչ է դա:
- Երբ Թբիլիսիի «Դինամոյի» մոտ մոտենում էր տարեդարձը`1000 գոլը ԽՍՀՄ մրցաշարերում, վրացական իշխանությունները խոստացան մրցանակ` թիմի այն ֆուտբոլիստը, ով կխփի 1000-րդ գնդակը, կստանա «Վոլգա» մակնիշի մեքենա: Ինչո՞ւ մրցանակը այդպես էլ չշնորհվեց:
- Կատակ. Մի անգամ մի չուկչայի ընտանիքում ծնվեց խելացի տղա, իսկ մյուսում` խելացի աղջիկ: Նրանց վռնդեցին գյուղից: այսպես մի վարկածով առաջացան նրանք: Ովքե՞ր են նրանք:
- Հումոր. մի անգամ կինը տեսավ, թե ինչպես է իր ամուսինը պատրաստվում կարել կոստյումի կոճակը: Մի հայացք ձգելով ամուսնու վրա, նա ասաց, որ մատնոցը չի դրել այն մատին, որին պետք է: _ Գիտեմ, _ պատասխանեց ամուսինը, _ մատնոցը պետք է լինի …
- Չինացիների լեզվով «»ֆան» նշանակում է բրինձ: Փորձեք հայերեն թարգմանել «ցզաօ ֆան», «վու ֆան» և «վան ֆան» արտահայտությունները:
- Գիշերվա հունական աստվածուհի Նիկիտան սովորաբար պատկերվում է երկու երկվորյակները ձեռքին: Մեկը Հիպնոսն է`քնի աստվածը, մյուսը` Տակատոսը: Ինչի՞ աստվածն է Տակատոսը:
- Այն բաղկացած է 3 հիմնական մասերից, բայց մյուս կողմից նրա կազմում են գտնվում 50+1-ը, իսկ այդ 50-ից 1-ը գնվել է ուրիշներց: Եվ ամենակարևորը, 16-րդ դարում այն ընդանրապես գոյություն չուներ: Ինչի՞ մասին է խոսքը:
- Հումոր. սկսնակը իր ստեղծագործությունը տվեց հայտնի գրողին: _ Ճի՞շտ եմ վարվել արդյոք, այդքան կրակ դնելով ստեղծագործությանս մեջ,_ հարցրեց նա:_ Ոչ,_ պատասխանեց գրողը,_ ավելի ճիշտ կլիներ ոչ թե կրակ դնել ձեր ստողծագործության մեջ,այլ …
- Ֆրանսիական արքայական կանոնադրությունը սահմանում էր. երկու սպայի հանդիպման ժամանակ առաջինը պատիվ է տալիս նա, ում կոչումն ավելի ցածր է: Իսկ ի՞նչ է սահմանում կարգը այն դեպքի համար, երբ հանդիպում են հավասար կոչում ունեցող սպաներ: Ո՞վ պետք է առաջինը պատիվ տա:
Advertisements