Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 2

Ապրիլի 13-ից համալսարանում մեկնարկել են «Ինչ-Որտեղ-Երբ» խաղերը: 1/8 և 1/4 եզրապակիչ խաղերն արդեն անցկացվել են, իսկ կիսաեզրափակիչ խաղը լինելու է ուրբաթ օրը` մայիսի 15-ին:

Ձեզ եմ ներկայացնում խաղարկված հարցերի մի մասը, եթե հետաքրքրի խոստանում եմ պարբերաբար հրապարակել բոլոր խաղարկված հարցերը, ինչպես նաև պատասխանները:

  1. Հոգեբան Էրիկ Բեռնը գրել է. «Խաղեր, որ խաղում են մարդիկ» գիրքը: Իսկ ո՞րն է նա համարում ամենասարսափելի խաղը:
  2. Ասում են, 40-ական թվականներին Ստալինի կողմից Հեռավոր արևելք ուղարկված ռուս սպաները հերթական կենացը բարձրացնում էին Ալեքսանդր 2-րդի համար` որոշակի երախտիքով: Ինչու՞ էին Կարմիր բանակի սպաները երախտապարտ նրան:
  3. Օլեգ Կոզիրևի պատմվածքում ասվում է այն մասին, որ մամոնտները չեն անհետացել, ուղղակի նրանց վրա հարձակվել է նա: Իմ կողմից ավելացնեմ, որ երբ նա հայտվում է պահարանում, տնային տնտեսուհիները վախենում են մնալ առանց զգեստների: Անվանեք նրան:
  4. Գերմանացի գրող Բերտոլդ Աուերբախը կարծում էր, որ գումար ձեռք բերելը պահանջում է խիզախություն, այն պահպանելը` խոհեմություն, իսկ ի՞նչն է պահանջում արվեստ:
  5. Այն բանից հետո, երբ Պելեն թողարկեց իր «Ես Պելեն եմ» գիրքը, կրթության նախարարության կողմից արժանացավ ոսկե մեդալի: Ինչու՞:
  6. Գերմանական գինեգործների խարտիան հստակորեն նշում է, թե ինչ տեղեկություններ պետք է պարունակի գինու շշի պիտակը: Օրինակ` խաղողի տեսակը, բերքահավաքի տարին, արտադրողի անվանումը և այլն: Իսկ ի՞նչ բառ է սովորաբար առկա պիտակի վրա, սակայն վերը նշված խարտիան չի պահանջում դրա նշումը:
  7. Ռյունոսկե Ակուտագավան ասել է. «Մարդկային կյանքը նման է այդ առարկային, նրան լուրջ վերաբերվելը ծիծաղելի է, անլուրջ վերաբերվելը` վտանգավոր»: Ո՞րն է այդ առարկան:
  8. Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ մոլորված կատուները վերադարձել են տուն` հաղթահարելով 100-ավոր կմ-եր: Իսկ ինչո՞վ է նշանակալի Ամադո կատվի դեպքը, երբ նա տուն է վերադարձել` անցելով ընդամենը 25կմ:
  9. Ռազմական պրոպագանդայի մասնագետները գիտեն, որ ամեն ազգ ունի իր առանձնահատկությունները: Օրինակ`համարվում է, որ ամերիկացիները գնահատում են հրամանները` հաշվի առնելով դրանց նպատակահարմարությունը, ճապոնացիների համար կարևոր է հարմարավետությունը պատերազմական գործողությունների ժամանակ, ֆրանսիացիները հնարամիտ են և ունեն զարգացած երևակայություն, ինչը չես ասի անգլիացիների մասին: Իսկ ո՞ր ազգի մասին է ասվում, որ նրանց առավելությունը թշնամու նկատմամբ թվային գերակշությունն է:
  10. Ասում են Լյուդովիկոս 14-րդը հրամայում էր իր պալատականներին իր քնելուց առաջ քարեր նետել պալատի բակի ավազանը: Ինչու՞:
Advertisements

Մեկնաբանություններ (9)

Filed under Համալսարանական, Մտածենք...

9 responses to “Ինչ – Որտեղ – Երբ ԵՊՀ-ում 2

  1. Տիկ ջան ես 8-րդ հարցի վերաբերյալ վարկած ունեմ:
    Կարող է Ամանդո կատուն լողալով է հաղթահարել 25կմ-ը?

  2. 3-րդ հարցի պատասխանն է Ցեցը…. Շատ լավն էր…

  3. G.Tigranuhy

    3-րդ հարցի պատասխանը ճիշտ է: Դե, 8-րդինն էլ սխալ ես պատասխանել, բայց արդեն գիտես, տենանք ով կպատասխանի!

  4. ShH

    5-րդ հարցի պատասխանն իմ կարծիքով այն է, որ այդ գիրքը կարդալու համար բրազիլացիները գրել-կարդալ են սովորել:
    6-րդը երևի գինու անունը:
    9-րդը երևի շատ մարդիկ կմտածեն Չինաստանը, բայց իմ կարծիքով Ռուսաստանի մասին կլինի այդ խոսքը:

  5. 9-րդ հարցի պատասխանը ինձ թվում է գերմանացիներն են: Տեսնենք ինչ կասի պոստի հեղինակը, Տիգրանուհին…

  6. G.Tigranuhy

    5-րդ հարցի պատասխանը ճիշտ է,Հայկ,իսկ 9-րդ հարցը բոլորը մտացում էին, թե Չինաստանը պարզ պատասխան է, բայց հենց Չինաստանն է:6-րդ հարցին ճիշտ է պատասխանել Վահեն` գինի բառը: Վահեն ճիշտ է պատասխանել նաև 4-րդ և 8-րդ հարցերին: Ամադո կատուն պարզապես կույր էր, գետի մասին պատասխանում խոսք չկա:
    Չգիտեմ ինչ ես մտածել, բայց քարերը տաքացրած չէին:
    Փաստորեն դեռևս չեք պատասխանել 1,2,7,9,10 հարցերին:

  7. G.Tigranuhy

    7-րդ հարցի պատասխանը ճիշտ է!!!
    Խաղի ժամանակ մենք էլ էինք ենթադրում, որ գետի միջով է անցել: Թիմերից մեկը այդպես էր պատասխանել, ու սխալ ընդունվեց:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s