Ամեն ինչ HTML 5-ի մասին

Ստատիկ ինտերնետային էջերի ներկայացման HTML լեզվի նորագույն ստանդարտը՝ HTML 5-ը դեռ չի հասցրել ավարտուն ստանդարտի վերածվել, բայց արդեն լայնորեն կիրառվում է վեբ դիզայնի մասնագետների ու խոշորագույն web browser-ներ արտադրող ընկերությունների կողմից: HTML 5-ի կառուցման համար պատասխանատու անձնակազմի խոսքերով աշխատանքները կավարտվեն հեռավոր 2024 թվականին, բայց հիմնական նորամուծությունները, որոնց մասին հիմա կխոսենք, արդեն կիրառվում են բազմաթիվ վեբ կայքերում:

HTML5-logo

HTML 5-ի ստեղծման դրդապատճառները
Աշխարհի ինտերնետային կայքերի մեծամասնության կորիզը կազմող HTML4 լեզուն (Hyper Text Markup Language) արդեն 10 տարեկան է: Շատ բան է փոխվել ինտերնետի զարգացման ճանապարհին այս 10 երկար տարիների ընթացքում: Պարզագույն տեքստ և նկարներ պարունակող կայքերը վերածվել են զանազան մուլտիմեդիա կոնտենտ պարունակող բարդ միջավայրի: Այդ զանազան մուլտիմեդիան պատկերելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաների ստանդարտ մինչև օրս չի կիրառվում: Սա շփոթություն ու բազմաթիվ տեխնիկական խնդիրներ է առաջացնում նույնիսկ հմտորեն վեբից օգտվողի մոտ: Հենց այս հանգամանքները դրդեցին web browser-ներ արտադրող խոշորագույն քառյակի` Mozilla, Google, Apple, Opera (ճիշտ նկատեցիք, Microsoft-ը չկա այստեղ), և W3C համաշխարհային ցանցի կոնսորցիումի (World Wide Web Consortium) կողմից նոր HTML ստանդարտի կառուցման մասին մտածել:

HTML 5-ը և մուլտիմեդիան
Նոր ստանդարտի երևի ամենապահանջվող հնարավորությունը մուլտիմեդիայի, առանց երրորդ կողմի հավելում-ծրագրերի (plugin), ապահովումն է: Խոսքը գնում է մասնավորաբար <audio> և <video> նշիչների մասին (tag): Ճիշտ է, դեռ բանակցություններ են գնում վիդեոի ստանդարտ ֆորմատի վերաբերյալ, բայց դա ամենայն հավանականությամբ կլինի H267 ֆորմատը: Սա տեղիք է տալիս որոշ անհանգստությունների օգտվողների շրջանակներում: Բանն այն է, որ չնայած նրան, որ այս ֆորմատը շատ լավ է իրեն դրսևորում համարյա բոլոր թվային սարքերի վրա և ապահովում է վիդեոի պատկերման հիանալի որակ, նրա պատենտի տեր ընկերությունը մտադրվում է մի քանի տարի անց դարձնել այն վճարովի: Ամեն դեպքում, վիդեո նշիչի առկայությունը վերջ կդնի ինտերներում Adobe Flash Video-ի թագավորությանը: Բացի այդ, հնարավոր կլինի վիդեո պատկերեկու գործը (video rendering) լիովին թողնել վիդեո պրոցեսորի վրա, ինչը այդպես էլ հաջողությամբ չիրագործվեծ Adobe-ի .flv-ի դեպքում:

HTML 5-ը և վեկտորային գրաֆիկան 
Մեկ այլ չափազանց կարևոր նորամուծություն է իրենից ներկայացնում Canvas ֆունկցիան: Սրա օգնությամբ հնարավոր է վեբ կայքի որոշակի հատվածում պատկերել վեկտորային գրաֆիկա, կրկին առանց երրորդ կողմի հավելումների (Adobe Flash, Microsoft Silverlight) օգտագործման: Ապա հնարավոր է կառավարել վեկտորային օբյեկտները օրինակ JavaScript- միջոցով: www.freeciv.org կայքում արդեն կարելի է փորձարկել նորամուծությունը, խաղալով հանրահայտ Civilization խաղի ինտերնետային տարբերակը: Canvas-ի առկայոսթյունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Adobe Flash-ի ապագան վեբ կայքերում շատ մշուշոտ է: Ասում են, նույնիսկ Adobe-ը դեմ չի լինի վեբ կայքերից Flash-ի վերացմանը, չէ որ անվճար Flash Player հավելուների կառուցումը և տեխնիկական սպասարկումը միլիոններ է «նստում» նրա վրա: Canvas-ը ավելի գրավիչ կլինի, երբ ավարտվի եռաչափ գրաֆիկայի արտածման WebGL տեխնոլոգիայի վրա տարվող աշխատանքները, որի առկայության դեպքում հնարավոր կլինի վեբ էջերում լիարժեք եռաչապ վեկտորային տեսարաններ ստանալ OpenGL տեղափոխելի գրադարանի միջոցներով:

HTML 5-ը և այլ նորամուծությունները
Պակաս կարևոր չէ նաև Web Workers անունը կրող տեխնոլոգիան, որն ապահովում է բարդ մուլտիմեդիա և գրաֆիկական կոնտենտ պարունակող կայքերում զուգահեռ հաշվարկներով (parallel computing) ավելի արագ կոնտենտի բեռնումը և արտածումը: Սա շատ արդյունավետ է, մանավանդ հաշվի առնելով Canvas-ի, և մասնավորաբար գալիք WebGL-ի ռեսուրսատարությունը: Մեկ այլ, Web Storage անունով տեխնոլոգիան վերջ կդնի Cookey ֆայլերի առկայությանը: Այժմ արդեն ամբողջական վեբ ծրագրերը և նույնիսկ վեբ կայքերը կպահվեն լոկալ մինչև 10mb ծավալ ունեցող ֆայլերում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի օգտվել դրանցից նույնիսկ ինտերնետի բացակայության դեպքում: Փաստորեն Web Storage-ը վերացնում է որոշ browser-ներում կիրառվող online – offline ռեժիմները: Ուշադրության են արժանի նաև Web Forms 2.0 (տեսնես սա կապ ունի Microsoft .Net-ի Web Forms-ի հետ?) և GeoLocation տեխնոլոգիաները: Առաջինի միջոցով ավելի արդյունավետ ու հուսալի է դառնում կլիենտի և սերվերի միջև տվյալների փոխանակումը, իսկ երկրորդը թույլ կտա իմանալ համակարգչի գտնվելու վայրը (էլ ուր մնաց privacy-ն?):

Ստորև բերվում է browser-ծրագրերի՝ HTML5-ի հետ համատեղելիության ցուցակը

Internet Explorer 8 Mozilla Firefox 3.5 Apple Safari 4 Google Chrome 4 Opera 10.50
<audio>/<video> + + + +
Canvas + + + +
Web Storage + + + +
Web Workers + + +
Geo Location + + +
Advertisements

Մեկնաբանություններ (3)

Filed under IT Հետազոտություն

3 responses to “Ամեն ինչ HTML 5-ի մասին

  1. Ներսես

    Video ու canvas թեգերի շատ սիրուն դեմոնստրացիա կա այստեղ՝
    http://craftymind.com/factory/html5video/CanvasVideo.html

    Բացել Գուգլ Քրոմով ու վիդեոյի վրա քլիք անել :))

  2. Էս էլ HTML5-ի տվյալ պահի ամենաթարմ սպեցիֆիկացիան
    http://www.whatwg.org/specs/web-apps/current-work/
    Ու դեմոներ.
    http://html5demos.com/

  3. Ծանուցում՝ Շաբաթվա Կայքը–Chrome Experiments | 809 Բլոգ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s