Շաբաթվա խնդիրը N3 — Կապիկն ու Կոկոսները


Տաս աղետյալ նավաստիներ հայտնվում են անմարդաբնակ կղզու վրա: Այնտեղ նրանք գտնում են լիքը կոկոսներ և մեկ կապիկ: Առաջին օրը նրանք հավաքում են բոլոր կոկոսները մի ընդհանուր կույտի մեջ և որոշում են քնեն, հանգստանան, առավոտյան հավասար բաժանեն կոկոսները միմյանց միջև:
Նույն օրվա գիշերը աղետյալներից մեկը սոված վեր է կենում և որոշում է առանց լուսաբացին սպասելու բաժանել կոկոսները 10 հավասար մասի և վերցնել իր մասնաբաժինը: Բաժանումը կատարելուց հետո նա նկատում է, որ մի կոկոս պակասում է, որպեսզի ստացվի 10 հավասար կույտ: Այնուհետև նա տեսնում է, որ կապիկը ձեռքում պահում է մի կոկոս: Նա որոշում է խլել կապիկի գողացած կոկոսը, բայց երբ մոտենում է կենդանուն, վերջինս իր ձեռքի կոկոսով խփում է աղետյալի գլխին և նա անշնչացած փռվում է գետնին: Մի փոքր անց սոված վեր է կենում երկրորդ աղետյալը և հայտնաբերում է ընկերոջ դիակը: Նա ուրախանում է, մտածելով, որ այժմ նրան բաժին կհասնի կոկոսների 1/9 մասը նախկին 1/10-ի փոխարեն: Երբ նա փորձում է բաժանել կույտի կոկոսները 9 մասի, նկատում է, որ ամբողջ բաժանման համար կրկին պակասում է 1 կոկոս: Նա նկատում է, որ կապիկը ձեռքում պահում է արյունոտ մի կոկոս: Որոշում է խլել կապիկի գողացած կոկոսը, բայց վերջինս իր ձեռքի կոկոսով հարվածում է խեղճ աղետյալի գլխին և նա անշնչացած փռվում է գետնին: Նկարագրված պրոցեսը կրկրնվում է այնքան, մինչև վեր է կենում 10-րդ աղետյալը և ամբողջ կոկոսների կույտը վերցնում է իրեն: Քանի կոկոս կար կույտում (չհաշված կապիկի գողացած կոկոսը): Որպես պատասխան տվեք ամենափոքր հնարավոր թիվը:
Advertisements

Մեկնաբանություններ (6)

Filed under Մտածենք...

6 responses to “Շաբաթվա խնդիրը N3 — Կապիկն ու Կոկոսները

  1. G.Tigranuhi

    Ինձ թվում է,կապիկի ձեռքում ոչ թե կոկոս,այլ քար էր, որը կապիկը վերցրել էր գողացված կոկոսը ջարդելու համար… Մի հատ կոկոս էր էլի,ագահությունը կյանքեր արժեցավ:
    Իսկ ինչ վերաբերվում է խնդրին` ամենափոքրը ?:

    • Տիկ ջատ ճիշտ ես պատասխանել խնդրին: Մենակ թողնենք մյուսներն էլ մտածեն: 1 միավոր շնորհում եմ քեզ :D: Եվս 2 հոգի կարող են ստանալ միավորներ, եթե ճիշտ պատասխանեն մոտակա 5 օրվա ընթացքում:

    • Ցավում եմ, բայց քո պատասխանը սխալ է…

      • Nerses

        հա, թուղթը որի վրա խզբզել էի գցել էի, նորից արեցի ստացվեց 2519:
        1-10 թվերը ամենափոքր ընդհանուր բաժանարարը -1: 2^3*3^2*5*7

        Հ.Գ. երբ պատասխանում եք մեյլ չի գալիս, չնայած Notify me of follow-up comments via email նշված է:

      • Էս մեկն արդեն ճիշտ է 🙂

        P.S. Ինձ միշտ email գալիս է երբ պատասխանում են comment-ներիս: Կարող է ձեր mail client-ը որպես սպամ է հասկանում worpdress-ից ստացված նամակները?

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s