Google-ի վերջին ձեռքբերումը

Որնոման համակարգերի առաջատար Google-ը ձեռք է բերել կանադական երիտասարդ BumpTop ընկերությունը, որը հայտնի է իր նույնանուն եռաչափ desktop-ծրագրային փաթեթով: Ծրագիրը տարածվում էր ինչպես Windows, այնպես էլ MacOS օպերացիոն համակարգերի համար: BumpTop Technologies-ը հիմնադրվել է երեք տարի առաջ և համարվում է կանադայի ամենաարագ աճող ծրագրային ապահովում արտադրող ընկերությունը: Սկզբում BumpTop Desktop-ը ոչնչով չեր տարբերվում բազմաթիվ նմանատիպ լուծումներից: Իրական հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ աճեց, երբ անցած տարի ընկերությունը ներկայացրեց դրա նոր տարբերակը, որը թույլ է տալիս մատների multi-touch շարժումներով կառավարել աշխատանքային սեղանը: Մատների շարժումներով կարելի է օրինակ ֆայլերի կույտ ստեղծել մի անկյունում, ձևափոխել նկարները (crop), հուշաթերթիկներ փակցնել եռաչափ սեղանի պատերին և այլն: Ծրագիրը պաշտոնական կայքից բեռնելու համար հասանելի կլինի մինչև Մայիսի 7-ը, դրանից հետո կապահովվի միայն վճարովի BumpTop Pro տարբերակիօգտագործողների սպասարկումը, թարմացումներ հետագայում ևս չեն լինելու:
Գործարքի մանրամասները չեն հրապարակվում: Ինտերնետային «բամբասանքների» համաձայն BumpTop-ը գնվել է 35 — 40 միլիոնով ԱՄՆ դոլարով: Դեռ հայտնի չէ, թե ինչ նպատակներով է Google-ը օգտագործելու ձեռք բերած ծրագրային փաթեթը: Կարելի է միայն ենթադրել, որ այն շուտով կինտեգրացվի Android տեղափոխելի սարքերի օպերացիոն համակարգում, կամ էլ հենց Chrome OS-ում: Ի միջի այլոց,  Android-ը վերջերս սկսել է ապահովել multi-touch շարժումներ:
Զարմանալին այն է, որ multi-touch շարժումները (finger gestures) Միացյալ Նահանգներում սկսել էն պատենտավորել: Apple-ը արդեն ձեռք է բերել իր նոր սերնդի սարքավորումների համար մի քանի տասնյակ շարժումների պատենտներ և նույնիսկ հասցրել է դատ հարուցել HTC ընկերությանը, իր շարժումերը առանց իրավունքի օգտագործելու համար: Մի բան է պարզ այս ամենից, Google-ը չի ուզում ետ մնալ շարժումետի պատենտավորման պայքարից: Մենք, հայերս այս դեպքում կասեինք. մարդ ես, մեկ էլ տեսար պետք եկան…
Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Նորություններ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s