Ամեն ինչ USB 3.0-ի մասին


Համակարգչի և արտաքին սարքերի միջև ինֆորմացիայի փոխանցման USB (Universal Serial Bus) ստանդարտը արդեն 10 տարի է լայնորեն ու բավականին հաջող կիրառություն ունի: USB 1.0-ն ներկայացվել է դեռևս 1996 թվականին: Այն ժամանակ դեռևս հատուկ USB պորտեր չէին տեղադրվում համակարգիչների վրա: USB-ի առաջին տարբերակը գոյատևում էր COM պորտերի «հաշվին»: Տեխնոլոգիային հաջողություն բերեց USB 2.0 տարբերակը, որը ապահովում է ինֆորմացիայի տեղափոխում մինչև 480Mbit/sec արագությամբ, իսկ Plug&Play տեխնոլոգիայով հնարավոր է համակարգչի միացած վիճակում միացնել արտաքին սարքը, կարգավորել և օգտագործել այն առանց համակարգիչը անջատել-միացնելու: Ժամանակակից աշխարհում 480Mbit/sec արագությունը չափազանց փոքր է, նամանավանդ HD վիդեոնյութերի հետ աշխատող սարքերի համար: Այդ իսկ պատճառով 2007 թվականին IT գիգանտները (այդ թվում Microsoft-ը, Intel-ը և NEC-ը) հայտարարեցին USB 3.0 ստանդարտի մշակման մասին: Մշակումը վերջացրեցին 2008-ին: Նոր USB 3.0-ն տեսականորեն ապահովում է արդեն իսկ 5Gbit/sec արագությամբ տվյալների տեղափոխում: USB 3.0-ն մշակված է հաշվի առնելով հակառակ համատեղելիության խնդիրը, այսինքն նրան կարելի է միացնել USB 2.0 սարքեր: Տվյալների փոխանցման այսպիսի հսկայական արագություն ստանալու համար նոր USB-ում կոնտակտների քանակը 4-ից հասել է 9-ի: Փոփոխության է ենթարկվել նաև ինտերֆեյսի պրոտոկոլը: Հուսանքի ուժը ևս մեծացել է, 500 մԱ-ից դառնալով 900 մԱ, ինչի շնորհիվ որոշ դասի սարքերի աշխատանքի համար առանձին հոսանք պետք չի գա: Չնայած նոր ինտերֆեյսն ապահովող սարքերի առատություն դեռևս չի դիտարկվում շուկայում (բացի այդ նոր USB սարքերի պոտենցիալը հասկանալու համար պետք է ունենալ նաև USB 3.0 պորտեր motherboard-ի վրա կամ էլ USB 3.0 controller, որը վաճառվում է առանձին PCI-Express պլատայի տեսքով), տեստեր անցկացնող մեծ կայքերից կարելի է արդեն պատկերացում կազմել նոր USB-ի մասին: Գրեթե բոլոր դեպքերում արդյունքները գոհացնող են:  Որոշ տեստերի կարող եք ծանոթանալ օրինակ www.tomshardware.com բազմալեզու կայքից:

Հա ու չմոռանամ նշել, որ թեև USB-ն հասցրել է գրավել օգտագործողների վստահությունը, ժամանակները փոխվում են և արդեն սերիական կիրառման համար մշակվում են անլար տվյալների փոխանցման ինտերֆեյսներ, ինչպիսիք են WirelessHD և LightPeak ստանդարտները, որոնք ունեն տվյալների փոխանցման համապատասխանաբար 3Gbit/sec և 10Gbit/sec տեսական մաքսիմալ արագություններ: Այս ինտերֆեյսները, ինչպես նաև դրանցով աշխատող սարքերը շուկայում սպասվում են սույն թվականի վերջին:

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Filed under IT Հետազոտություն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s