Ինչ — Որտեղ — Երբ ԵՊՀ-ում

Այսօր Երևանի Պետական Համալսարանում տեղի ունեցավ Ինչ — Որտեղ — Երբ խաղի առաջնությունը համալսարանական ֆակուլտետների միջև: ԻԿՄ-ի թիմը ևս մասնակցում էր (ես նրա կազմում էի), ցավոք մեկ միավորի տարբերությամբ չտեղափոխվեցինք եզրափակիչ: Ահա հետաքրքիր հարցերից մի քանիսը: Եթե հետաքրքրում է, կարող եք պատասխանել: Պատասխանները կգրեմ մի երկու օրից:

1. 1 տարեկան երկվորյակ քույրերը այրվում են: Նրանց դրանում օգնում է իրենց 16-ամյա քույրը: Մայրը չէր թողնի, որ նրանք այրվեն, նա դեմ է կրակին: Ով է մայրը?

2. Նա ասել է.
-Ես չեմ հասկանում առաջին մարդն եմ, թե վերջին շունը:
Ով է նա?

3. Քեմբրիջի մոտ եղել է մի խնձորենի: Մոտ 100 տարի առաջ քամին պոկել է այն: Դրանից հետո զբոսաշրջիկների հոսքը դադարել է: Ում է պատկանել այն կալվածքը, որտեղ տնկված է եղել խնձորենին?

4. Այդ սրբին առաջ բարձրահասակ են պատկերացրել: Բայց Կոկա Կոլայի հայտնվելուց հետո նա փոխել է իր իմիջը: Ում մասին է խոսքը?

5. Օուշեմի 12 ընկերները ֆիլմում այդ դերը խաղացել են Ջուլիա Ռոբերտսը և Բրյուս Ուիլիսը: Այդ դերը ժամանակին խաղացել է նաև (թեև ոչ այնքան հաջող կերպով): Ում դերի մասին է խոսքը?

Advertisements

Մեկնաբանություններ (5)

Filed under Համալսարանական, Մտածենք...

5 responses to “Ինչ — Որտեղ — Երբ ԵՊՀ-ում

  1. Գրեմ պատասւանները:
    1. Ջուր (H20)
    2. Յու. Գագարին
    3. Նյուտոններին
    4. Սանտա Կլաուս (հենց Սանտա բառը նշանակում է սուրբ)
    5. Ջ. Ռոբերտսն ու Բ. Ուիլլիսը խաղացել են իրենք իրենց դերը

  2. Aram

    Ես առաջին հարցը յանիմ ինչ էր? մի հատ կբացատրես պատասխանի հետ միասին?

    • Հա: Հարցը կազմողներն ի նկատի ունեին ջրի քիմիական բանաձևը՝ H20: Այստեղ 1 տարեկան երկվորյակ քույրերը դա ջրածնի երկու ատոմներն էին (Ջրածինը առաջին տարրն է Մենդելեեվի աղյուսակում): Նրանք այրվում են քանի որ ջրածինը այրվող գազ է: Իսկ նրանց քույրը թթվածինն է՝ աղյուսակի 16-րդ տարրը: Ու ցանկացած այրման համար անհրաժեշտ է թթվածին: Ճիշտն ասած խաղալու ընթացքում ես էլ չհասկացա ինչի մասին է խոսքը:

  3. Hovhannes

    Թթվածինը 16-րդ տարրը չէ, այլ 8-րդն է: Նրանց հարաբերական ատոմային զանգվածներն են հավասար համախատասխանաբար 1-ի և 16-ի: Հարցը լավն էր, բայց հեշտ էր:

  4. իմ կարծիկով ես ամենը ոչինչա ես կաըքում ոչմի հետաքրքրություն չկա իսկ ավելի ճիշտ գիտելիք չկա

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s